Հայաստանի հավաքականը զիջեց Իսպանիայի ընտրանուն առաջին ընկերական խաղում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Իսպանիայի Պամպլոնա քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Իսպանիայի ֆուտզալի ընտրանու հետ։

Խաղն ավարտվեց 6:2 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Հայաստանի հավաքականի կազմում գոլերով աչքի ընկան Արսեն Պետրոսովը և Սարգիս Մարգարյանը։

Նշենք, որ երկու հավաքականները միմյանց հետ ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն երկու օր անց՝ սեպտեմբերի 21-ին։

Կիսվել սոց․ ցանցերում