Եվրոպական մի քանի օդանավակայաններ ենթարկվել են կիբերհшրձակման

Մի քանի եվրոպական օդանավակայաններ ենթարկվել են կիբերհարձակման, որը կաթվածահար է արել նրանց գրանցման համակարգերը։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել են Բրյուսելի միջազգային օդանավակայանից։

Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանը նախկինում հայտնել էր, որ իր գրանցման և նստեցման համակարգի մատակարարը ենթարկվել է կիբերհարձակման, հնարավոր է չվերթների ուշացումներ և չեղարկումներ։

«Գրանցման և նստեցման ծառայություններ մատուցող ընկերության վրա կիբերհարձակումից  հետո տուժել են մի քանի եվրոպական օդանավակայաններ, այդ թվում՝ Բրյուսելի օդանավակայանի», — ասել է գործակալության աղբյուրը։

Կիսվել սոց․ ցանցերում