ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ Է ԿԱՆՑԼԵՐ ՄԵՐՑԻՑ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ

Գերմանիայում կտրուկ աճել է երկրի գործող ֆեդերալ կանցլեր Ֆրիդրիխ Մերցից դժգոհությունը։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը։ Համաձայն անցկացված սոցհարցումների, գերմանացիների 62 տոկոսը հավանություն չի տալիս Մերցի աշխատանքին։ Միայն 26 տոկոսն են հայտարարել, որ գոհ են ներկայիս կանցլերի աշխատանքից։ Նշենք, որ հունիսին Մերցի հանդեպ վստահությունը կարճ ժամանակով բարձրացավ, սակայն արդեն հիմա՝ նրա վարկանիշը ռեկորդային անկում է արձանագրել։ Դժգոհություններ կան նաեւ ընդհանուր առմամբ գերմանական ֆեդերալ կառավարության հանդեպ։ Կառավարության գործունեությանը հավանություն չի տալիս հարցվածների 62 տոկոսը։ Միայն 23 տոկոսն է հարցվածներից ասել, որ ընդհանուր առմամբ գոհ է կառավարության կատարած աշխատանքից։

 

Կիսվել սոց․ ցանցերում