Աֆղան 13-ամյա երեխան Քաբուլից Դելի է ժամանել ինքնաթիռի շասսիի խցիկում

Աֆղանստանի Կունդուզ քաղաքից մի դեռահաս նստել է Հնդկաստանի մայրաքաղաք մեկնող ինքնաթիռ առանց տոմսի՝ թաքնվելով ուղևորատար ինքնաթիռի ներքին վայրէջքի շասսիում: Այս մասին հայտնել է The Indian Express-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ռիչքի տևողությունը կազմել է 94 րոպե:

Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում նա թափառել է թռիչքային դաշտում, որտեղ նրան նկատել են և տեղափոխել անվտանգության ծառայություն:

Պարզվել է, որ նա ինքնաթիռի վայրէջքի շասսիով թռել էր «հետաքրքրասիրությունից դրդված»՝ պլանավորելով Քաբուլից Թեհրան թռիչք, սակայն սխալմամբ նստել էր Հնդկաստանի մայրաքաղաք մեկնող ինքնաթիռ։

Այն, որ երեխան ողջ է մնացել նման թռիչքից հետո, փորձագետները բացատրում են միայն հրաշքով։

Նրան Քաբուլ են ուղարկել մոտակա չվերթով։

Կիսվել սոց․ ցանցերում