Դավթաշենում «Kia»-ն կпտրել է ոռոգման ջրի փականը, ապա՝ ծառը և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրшվոր

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհի բաժանարար հատվածում եղած կանաչ գազոնում տեղադրված ոռոգման ջրի փականը, առաջ ընթացել, կոտրել ծառը և հայտնվել գազոնում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի «1-03» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, շտապօգնության մեքենայում օգնություն է ցուցաբերվել։

Վթարի վայրում քաղաքացիները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն պարեկները, սակայն մոտ մեկ ժամ է՝ պարեկային ծառայությունից չեն մոտենում վթարի վայրին։

Կիսվել սոց․ ցանցերում