Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են, որ օրերս Մերձավանում հնչած կրակոցների և սպանությունների դեպքով նոր տեղեկություն չկա:
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ դեպքով որևէ նոր բան չկա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 23։52-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր։
Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
