ԳԵՐՄԱՆԻԱՈՒՄ ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏՎԵԼ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԵՐԿՈՒ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՏՈՆԵՐԻՆ ԷԼ

Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտեյն երկրամասում մուսուլմանները այժմ կարող են օգտվել արձակուրդի իրավունքից երկու իսլամական տոների՝ Ռամադանի առաջին օրվա և Կուրբան-Բայրամի (Զոհաբերության տոնի) օրը, հայտնել է տարածաշրջանի մշակույթի նախարարությունը։

Համապատասխան համաձայնագիր են ստորագրել երկրամասի իշխանությունները և Հյուսիսային Գերմանիայի իսլամական մշակութային կենտրոնների ասոցիացիան (VIKZ), հաղորդում է Spiegel-ը։

Սակայն սա չի նշանակում լրացուցիչ պաշտոնական ոչ աշխատանքային օր․ այս հնարավորությունից օգտվելու համար սովորաբար անհրաժեշտ է օգտագործել սեփական արձակուրդային օրերը։

Համաձայնագիրը ամրագրում է միայն իրավունքը, որի վրա կարող են հղում անել, օրինակ, պետական ծառայողները, աշխատողները և մուսուլման հավատացյալ աշակերտները։

Նմանատիպ կանոն արդեն գործում է նաև բողոքականների համար՝ Աղոթքի և ապաշխարության օրը։

«Մուսուլման հավատացյալները մեր հասարակության մասն են, – հայտարարել է կրթության նախարար Դորիտ Ստենկեն։- Մենք դա ամրագրում ենք համաձայնագրով»։

VIKZ-ը դասվում է Գերմանիայում գործող փոքր իսլամական միավորումների շարքին։ Այն ներկայումս ունի շուրջ 12 000 անդամ՝ 12 համայնքներում, որոնք գտնվում են Քիլ, Նոյմյունստեր, Ֆլենսբուրգ և Լյուբեկ քաղաքներում, ինչպես նաև Վալշտեդտում, Նորդերշտեդտում, Հայդեում, Էլմշորնում, Գլյուկշտեդտում և Վեդելում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1ff10433809178053fa379c948b07aa6

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կիսվել սոց․ ցանցերում