Դանիան փակում է օդային տարածքը

Դանիան երկուշաբթիից ուրբաթ կփակի իր օդային տարածքը բոլոր քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի համար։

«Հաջորդ շաբաթ Դանիան կընդունի ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարներին, որտեղ մենք հատուկ շեշտը կդնենք անվտանգության վրա։ Հետևաբար, մենք երկուշաբթիից ուրբաթ կփակենք Դանիայի օդային տարածքը բոլոր քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի համար», — հայտարարել է տրանսպորտի նախարարությունը։

Որոշումը կայացվել է վերջին օրերին երկրի օդանավակայանների և ռազմական բազաների վրա անհայտ անօդաչու թռչող սարքերի հայտնվելու մասին հաղորդագրությունների ֆոնին, ըստ գերմանական N-tv հեռուստաալիքի։

Կիսվել սոց․ ցանցերում