58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանն ու 57-ամյա երաժիշտ Քիթ Ուրբանը գրեթե երկու տասնամյակ տևած ամուսնությունից և երկու դուստրերի ծնունդից հետո որոշել են ամուսնալուծվել:
Գրում է Spletnik-ը։ Ըստ տարածված լուրերի՝ բաժանման որոշումն իսկական ցնցում էր դերասանուհու համար։
Հրապարակման համաձայն՝ Քիթն էր որոշել բաժանվել, մինչդեռ Նիկոլը փորձում էր փրկել ամուսնությունը մինչև վերջ։ Ներքին աղբյուրները նաև պնդում են, որ զույգը առանձին է ապրում ամռան սկզբից. երաժիշտը տուն է գնել Նեշվիլում և տեղափոխվել ընտանեկան առանձնատնից։ Բաժանման պատճառները դեռևս չեն բացահայտվել, քանի որ երկուսն էլ հրաժարվել են մեկնաբանություններ տալ։

Նիկոլ Քիդմանն ամուսնացել է ավստրալիացի քանթրի երգիչ Քեյթ Ուրբանի հետ 2006 թվականին՝ նրանց հանդիպումից մեկուկես տարի անց։ Զույգն ունի երկու դուստր՝ 17-ամյա Սանդեի Ռոուզը (ով վերջերս դարձել է մոդել և լայնորեն քննադատվում է առցանց) և 14-ամյա Ֆեյթ Մարգարեթը, ով ծնվել է փոխնակ մոր միջոցով։ Զույգը պարբերաբար միասին հայտնվում էր կարմիր գորգերին, համատեղ հարցազրույցներ էր տալիս և հրապարակայնորեն հայտարարում էր միմյանց հանդեպ իրենց սիրո մասին սոցիալական ցանցերում։
Նիկոլի առաջին ամուսինը Թոմ Քրուզն էր, որի հետ նրանք ապրեցին 12 տարի և ամուսնալուծվեցին 2001 թվականին։ Ամուսնության ընթացքում զույգը որդեգրեց դուստր՝ Իզաբելլային, և որդի՝ Քոնորին, ով ամուսնալուծությունից հետո մնաց հոր հետ։

