Խոսքս հատկապես ուղղում եմ երիտասարդներին, որոնք օրվա իշխանություններից այս կամ այն օբյեկտիվ կամ ոչ այնքան պատճառով դժգոհ են և մտածում են այսպես կոչված ընդդիմության ակցիաներին մասնակցելու մասին: Ուրեմն տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետության անկախության 32 տարիների ընթացքում Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը, որը կանգնած է Մամիջանյանի ետևում, Ռոբերտ Քոչարյանը, որը կանգած է Անդրանիկ Թևանյանի ետևում, էս եռյակը, բոլոր արյունոտ և բռնությամբ ուղեկցվող դեպքերի առնվազն շահառուներն են, եթե չասենք՝ կազմակերպիչները: 96-ի ԱԺ-ի վրա հարձակում, 98-ի պալատական հեղաշրջում, հոկտեմբերի 27, 2003-ի ապրիլի 12, 2008-ի մարտի 1, բազմաթիվ քաղաքական սպանություններ: Էս մարդիկ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պետականության թշնամիներն են, առաջնորդվել են բացառապես սեփական շահով, էդ ընթացքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը զիջելով այլոց: Եթե որոնեք համացանցում, բազմաթիվ նյութեր կգնեք էդ մասին:
Հ.Գ. սկզբի համար կարող եք ծանոթանալ այսօր հարթակում կանգնած Մանուկ Սուքիասյանի «Արյունոտ Տասնամյակ» գրքույկին:
Աղբյուրը՝
