Մեծ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրել է արբանյակները խլացնելու մեջ

Մեծ Բրիտանիայի տիեզերական հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Փոլ Թեդմանը հայտնել է, որ Ռուսաստանը փորձում է ամեն շաբաթ ցամաքային համակարգերի միջոցով խլացնել բրիտանական ռազմական արբանյակները:

Թեդմանը նշել է, որ ռուսական արբանյակները հագեցած են սարքերով՝ հետևելու և այլոց մասին տվյալներ հավաքելու համար:

Բրիտանական արբանյակները հագեցած են խոչընդոտման տեխնոլոգիայով, բայց միջամտությունը հաճախակի է:

Կիսվել սոց․ ցանցերում