Կոբшխիձեն վստահություն է հայտնել ՏԻՄ ընտրություններում լիակատար հաղթանակի վերաբերյալ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահություն է հայտնել ՏԻՄ ընտրություններում լիակատար հաղթանակի վերաբերյալ:

Նա հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշը կազմում է 65 տոկոս:

«Մենք հուսալի հետազոտություններ ունենք, եւ այդ հետազոտությունները ցույց են տալիս, որ իշխող կուսակցության վարկանիշը կազմում է 65 տոկոս»,- ասել է Կոբախիձեն:

Հիշեցնենք՝ Վրաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են:

Կիսվել սոց․ ցանցերում