Սեպտեմբերի 23․Օրվա խոսք` «ԽՈՍՔԵՐ ԱՍՏԾՈ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Սիրելի Հայրենակիցներ եկեք ծոմապահությամբ աղոթք բարձրացնենք առ Աստված կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցների և մեր Պետության անվտանգության համար Աստված կարող է փոխել ամեն բան:

Երբ դուք կամ էլ ձեր որևէ հարազատ վտանգի և փորձության մեջ է, մեծ քաջալերանք, օրհնություն և ապավինություն կլինի կարդալ և հռչակել սուրբգրային այս խոսքերը, ինչպես նաև կառուցել ձեր աղոթքն այս խոսքերի հիմքի վրա։ «Մի՛ վախեցե՛ք, հանդա՛րտ մնացեք և տեսեք ՏԻՐՈՋ փրկությունը, որ այսօր անելու է ձեզ համար, քանի որ ձեր այսօր տեսած եգիպտացիներին այլևս չեք տեսնելու հավիտյան։ ՏԵՐԸ ձեզ համար պատերազմելու է, դուք լո՛ւռ մնացեք»։ Ելից 14:13-14 «Շատ են արդարի նեղությունները, բայց ՏԵՐՆ այդ ամենից փրկում է նրան»։ Սաղմոս 34:19 «Հազար հոգի քո կողքից ու տասը հազար քո աջ կողմից են ընկնելու, բայց դա քեզ չի մոտենալու»։ Սաղմոս 91:7 «ՏԵՐԸ բարի է, պատվար` նեղության օրում. և ճանաչում է նրանց, ովքեր Իրեն են ապավինում»։ Նաում 1:7 «Ամեն կողմից նեղված, բայց ո՛չ ճնշված, կարոտյալ, բայց ո՛չ հուսահատված, հալածված, բայց ո՛չ կործանված»։ 2-րդ Կորնթացիներին 4:8-9

Կիսվել սոց․ ցանցերում