Երեկ հայկական մամուլի ռուսական հովանավորում ունեցող հատվածը սկսեց տեղեկություն տարածել, թե, իբր, Էրդողանն ասել է, որ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին։
Սա մի քանի րոպեի ընթացքում հերքվեց անկախ լրատվականների և փաստերի ստուգման հարթակների կողմից, որոնք տեղադրեցին հարցազրույցի իրական թարգմանությունը։
Հերքում տվեցին նաև սուտը տարածած կայքերը, սակայն Բրյուսովի պրոռեկտոր Արամ Ակոպյանը իր էջից չհեռացրեց բացահայտ կեղծիքը և ոչ էլ հերքում գրեց դրա հետ կապված։ Այս օրերին էլ կեղծիքի այս մատակարարը ուսանողներին դրդում է դասադուլի։
