Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության շրջանակում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և 2025 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Սահակյանը 71 կգ քաշային կարգում կներկայացնի մեր երկիրը։

Հայ մարզիկի մասնակցությամբ մրցաշարը կմեկնարկի ժամը 21:30-ին։ Այս մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Կիսվել սոց․ ցանցերում