Տեխնիկական խափանում «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» հատվածում. գործում է մի գծանի-երկկողմանի երթևեկություն

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 08:15-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» ուղեհատվածում։

Այս մասին տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից:

Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության։

Այսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան , իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։

«Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան այնուհետ իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։

«Խնդրում ենք ուղևորներին հետևել կայարանի հերթապահի ցուցումներին։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում