Վահրամ Աթանեսյանը գրում է․
Ժողովուրդ, հարգելի գործընկերներ, կլինի՞ ոչ Սոլովյովի ԹՎ-շոուները նայեք, ոչ Մարգարիտա Սիմոնյանի գրառումները կարդաք, ոչ էլ, մանավանդ, էդ նարատիվները փոխանցեք հայաստանյան մեդիա տիրույթ: Ով նրանց հավատում է՝ մինչեւ մահ-գերազման հավատալու է: Ձեր տրանսլյացիաներով, կարծում եմ, միայն նպաստում եք, որ կրեմլյան քարոզչությանը հավատացողների թիվը մեծանա: Մյուս կողմից էլ հրահրվում է կույր, անտրամաբանական ռուսաֆոբիա: Երկու միտումներն էլ վտանգավոր են: Դուք ասեք՝ ո՞րն է Հայաստանի, նրա քաղաքական դասի խոսքը: Թե չէ բանը հասնում է նոնսենսի. երեկ Նիկոլ Փաշինյանին ռուսատյաց ներկայացնող շրջանակներից այսօր ակնարկներ են արվում, որ հենց նա է ,,Պուտինի մարդը,,: Կրեմլը բռնել է հայերիս երակը. եթե պրոռուսականությունը հանրային լայն աջակցություն չունի, ուրեմն Փաշինյանը Մոսկվայի ,,դրածոն է եւ պիտի հեռանա,,: Մեզ, կարծում եմ, պետք չէ մի գերհզոր պետական քարոզչության հետ մրցակցության մեջ մտնել: Հաղթելու ոչ մի ռեսուրս չունենք. ռուսաստանաբնակ հայության 99,99 տոկոսի համար Սոլովյովն է իսկական հայասերը, իսկ Փաշինյանը՝ դավաճան: Օպտիմալ տարբերակը լռության մատնելն է: Այդժամ, երեւի, նրանք կհասկանան, որ հայերս խելքի ենք եկել եւ կփնտրեն հարաբերվելու այլ ձեւեր: