Պпւտինն ու Կրեմլը կսպասեն հայաստանյան ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփմանը. Պե սկով

Պաշտոնական Կրեմը դեռ հապաղում է ՀՀ վարչապետին շնորհավորելու հարցում՝ հույս ունենալով, որ արդյունքների վերահաշվարկը մեծ տարբերություններ է գտնելու ձայների հաշվարկի գործընթացում ու գրեթե կրկնակի ավելացնելու է կրեմլամետ ուժերի արդյունքները:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կշնորհավորի՞ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հայտարարել է, որ Կրեմլում կսպասեն վերջնական պաշտոնական արդյունքների հրապարակմանը։

«Կարևոր է սպասել վերջնական պաշտոնական արդյունքների։ Գիտեք, կային շատ անորոշ կետեր։ Մենք տեսանք բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրություններ։ Հետևաբար, մենք նախընտրում ենք սպասել որոշ պաշտոնական եզրակացությունների», — լրագրողներին ասել է Պեսկովը:

Կիսվել սոց․ ցանցերում