Հաջորդ 48 ժամերը կարևոր են Գшզայի համար. Թրшմփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելի և Համասի միջև Եգիպտոսում կայանալիք հաջորդ 48 ժամվա անուղղակի բանակցությունները կարևոր կլինեն Գազայի հատվածում հակամարտության կարգավորման հեռանկարների համար, հաղորդում է Fox News-ը։

«Ըստ տեղեկությունների՝ նախագահ Թրամփը նախկին ամերիկացի պատանդին Իդան Ալեքսանդրին և նրա ընտանիքին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ  ասել է, որ բանակցությունների հաջորդ 48 ժամերը կարևոր են», — ասել է հեռուստաալիքի թղթակիցը։

Նշվում է նաև, որ Թրամփը իր ամերիկացի բանակցողներին՝ Սթիվ Ուիթկոֆին և Ջարեդ Քուշներին, հանձնարարել է համաձայնության գալ հակամարտության կողմերի միջև՝ նախքան Եգիպտոս մեկնելը։

Կիսվել սոց․ ցանցերում