Բելառուսը սեպտեմբերին 4 անգամ ավելացրել է բենզինի արտահանումը Ռпւսաստան

Բելառուսական բենզինի մատակարարումը Ռուսաստան սեպտեմբերին օգոստոսի համեմատ չորս անգամ աճել է՝ հասնելով 49 հազար տոննայի. հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Պատճառը պարզ է՝ վառելիքի դեֆիցիտը ՌԴ-ում։ Բացի այդ, Բելառուսը մատակարարել է 33 հազար տոննա դիզելային վառելիք։

Ընդ որում, հետագա արտահանման համար Ռուսաստանի տարածքով բենզինի տարանցումն աճել է ընդամենը 1 տոկոսով, իսկ հունվար–սեպտեմբերին ընդհանուր ծավալը նվազել է գրեթե 40 տոկոսով՝ նավթի վերամշակման նվազման պատճառով:

Կիսվել սոց․ ցանցերում