G7-ի ներկայիս նշանակությունը անհասկանալի է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«G7-ի ներկայիս նշանակությունը անհասկանալի է, և այս «յոթյակը» կազմող երկրները թշնամաբար են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ», — նշել է Մեդվեդևը։
Նա ընդգծել է, որ աշխարհը փոխվել է, և «Մեծ ութնյակն» այլևս գոյություն չունի, այն փոխարինվել է «ինչ-որ Մեծ յոթնյակով»։
