Ծանրամшրտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ են մտել Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը և Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի և եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

110 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ` գլխավերևում պահելով 187 կգ ծանրաձողը։

Պոկում վարժությունը Սիմոն Մարտիրոսյանը ձախողեց և զրո ստացավ:

Կիսվել սոց․ ցանցերում