ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Միայնակ մոր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից

Հարգելի պարոն Փաշինյան,
Դիմում եմ Ձեզ՝ որպես ՀՀ քաղաքացի և երկու մանկահասակ երեխաների միայնակ մայր,
ոչ թե հուսահատությունից, այլ՝ հավատալով, որ պետությունը և դրա ղեկավարը դեռ կարող են լսել մի մոր ձայնը։
Այս տարիների ընթացքում ես բազմիցս եմ փորձել հասնել արդարության՝ դիմելով ոստիկանություն, դատախազություն և տարբեր պետական մարմիններ։
Բայց ամեն անգամ բախվել եմ մեկ պատի՝ լռության պատին։
Այս ընթացքում իմ մասին հնչել են անհիմն մեղադրանքներ, կեղծ պատմություններ և ասեկոսեներ՝ առանց որևէ իրավական հիմքի։ Իսկ իրական հանցագործությունները, որոնք ես բազմիցս ներկայացրել եմ իրավապահներին, մնացել են անպատիժ։
Պարոն Փաշինյան,
Դուք՝ որպես Գերագույն հրամանատար, պատասխանատու եք ոչ միայն սահմանների, այլև ձեր քաղաքացիների, ընդ որում իմ եւ իմ երեխաների կյանքի և անվտանգության համար։
Այսօր ես վստահում եմ Ձեզ եւ հանձնում եմ Ձեր դատին հստակ ապացուցված եւ չապացուցված հանգամանքներ, որոնք վերաբերում են իմ անձի շուրջ անհիմն մեղադրանքներին։ Նաեւ ցանկանում եմ ձեզ եւս մեկ անգամ հայտնել այն մասին,որ ՀՀ սապմանված եւ ոչ սահմանված օրենքների հիմման վրա ես ապօրինի դատապարտվեցի 4,5 ամիս տնային կալանքի,հաշվի չառնելով իմ լսելիության իրավունքը։ Իմ նկատմամբ տեղի են ունեցել .
👉 կրկնակի խոշոր չափի քրեական և վարչական հանցագործություններ,
որոնք ուղիղ սպառնում են իմ և իմ երկու փոքրիկների անվտանգությանը։
Ես խնդրում եմ Ձեզ՝
ոչ թե «օգնել», այլ կատարել Ձեր սահմանադրական պարտականությունը՝
📜 օրենքի շրջանակում պաշտպանել ՀՀ քաղաքացուն՝ մի մորը, ում միակ հանցանքը այն է, որ չի լռում։
Ես չեմ պահանջում արտոնություն։
Ես պահանջում եմ միայն արդարություն և լսելի լինելու իրավունք։
Այս նամակը իմ վերջին փորձն է՝ հասնելու Ձեզ։
Ես այլևս չեմ դիմում նախարարություններին, չեմ դիմում ոստիկանությանը։
Ես դիմում եմ Ձեզ՝ որպես երկրի ղեկավարի, ով դեռ կարող է ապացուցել, որ Հայաստանի Հանրապետությունում կա օրենք եւ քաղաքացու ձայնը կարող է հասնել մինչև ամենաբարձր մակարդակ։
Կանխավ շնորհակալություն
Հարգանքներով՝
Ա. Ադամովա
ՀՀ քաղաքացի, երկու մանկահասակ երեխաների մայր
Ավելի մանրամասն տեղեկություններ կտրամադրեմ ձեր որեւե ՀՀ օրենքի սահմաններում արձագանքից հետո
Կիսվել սոց․ ցանցերում