ԿԿՐՃԱՏԵՆ ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԹԻՎԸ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ. ՈՐՈՇՈՒՄԸ ԿՄՏՆԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏ

Ռուսաստանում կարող են սահմանափակել 1 -ից ավելի տնային կենդանի պահելը բնակարաններում: Պետդումայում քննարկվում է նախագիծ՝, որը կսահմանի, թե ինչ պայմաններ են հարկավոր բնակտարածքում ընտանի կենդանի պահելու համար: Այսպես, ամեն 18 քառակուսի մետրի համար կթույլատրվի 1 շուն և մեկ կատվից ոչ ավելի: Բացառություն կլինի միայն կույրերի համար, ովքեր ունեն շուն-օգնականներ:

Նման որոշման պատճառ է հանդիսացել քաղաքացիական դատարանում դիմումների հեղեղը, որ բազմաբնակարան շենքերում գրեթե յուրաքնչյուր թաղամասում կան անբարեխիղճ հարևաններ, ով քեր փոքր քառակուսի մետրում պահում են 10 -ից ավելի ընտանի կենդանի, ինչի պատճառով շենքերում գարշելի հոտ է, մարդիկ չեն կարողանում իրենց տանը բնակվել, հյուր ընդունել, չարաբաստիկ ու անբարեղիղճ հարևաններ ունեալու պատճառով:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, նման որոշման քննարկման ահազանգ է դարձել նաև Մոսկվայի արվարձանում աղմուկ բարձրացրած միջադեպը, երբ հարևանը թունավորել էր հարևանի 5 կատուներին, հիվանդանոցում էր հայտնվել նաև հարևանի 5 ամյա երեխան: Նրա կյանքը, բարեբախտաբար, կարողացել էին փրկել:

Այն, որ ռուսները հիվանդագին սեր են տածում մեր փափկասուն ընկերների նկատմամբ, դա փաստ է: Գազետա.ռու կայքն էլ հիշեցրել էր աղմուկ բարձրացրած միջադեպ, երբ նման գարշահոտ ու չարաբաստիկ բնակարաններից մեկում շների տակ քնած գտել էին մաուգլի երեխայի:

Հարևանների խոսքով, կինը ամեն օր խնամած դուրս էր բերում իր երեք շներին զբոսանքի, իսկ 13 ամյա երեխան գրել-կարդալ, անգամ խոսել չգիտեր, նրան գտել էին բոբիկ, տկլոր վիճակում: Նա ուտում էր այն նույն կերը, որը որ շները:

 

Կիսվել սոց․ ցանցերում