Նոր եռակողմ խումբ կստեղծվի՝ Ադрբեջանի, Ռուսաստանի և Իրшնի միջև

Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը կստեղծեն եռակողմ աշխատանքային խումբ մաքսային ոլորտում։

APA-ն հաղորդում է, որ սա արտացոլվել է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում համագործակցությանը նվիրված եռակողմ հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ գոհունակությամբ նշվել է Ադրբեջանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տարանցիկ փոխադրումների խթանման նպատակով մաքսային մարմինների փոխգործակցության վերաբերյալ եռակողմ աշխատանքային խմբի կանոնադրության ստորագրումը։

Կիսվել սոց․ ցանցերում