Տեղումներ չեն սպասվում․ եղանակը՝ Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 18-19-ին , 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 17-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Օդի ջերմաստիճանը չի փոխվի։

Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում հոկտեմբերի 16-ի ցերեկը կլինի 21-23 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14…+16 աստիճան։

Կիսվել սոց․ ցանցերում