Հնդկաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են Թրшմփի խոսքերը

Հնդկաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են Մոդիի՝ Ռուսաստանի նավթից հրաժարվելու մասին Թրամփի խոսքերը:

Գերատեսչությունում նշել են, որ հնդիկ սպառողի շահերի պաշտպանությունն առաջնահերթություն է։

«Դա ներառում է մեր էներգիայի աղբյուրների ընդլայնում և շուկայական պայմաններին համապատասխան դիվերսիֆիկացում։ ԱՄՆ ներկայիս վարչակազմը հետաքրքրություն է ցուցաբերել Հնդկաստանի հետ էներգետիկ համագործակցության խորացման հարցում, քննարկումները շարունակվում են»,- նշել են ԱԳՆ-ում։

Կիսվել սոց․ ցանցերում