CIES Football Observatory-ի մասնագետներն օգտագործել են իրենց վիճակագրական մոդելը և կազմել վերջին կես տարվա ընթացքում պահեր ստեղծող լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը։
Ընդ որում, հաշվի են առնվել միայն ազգային առաջնությունների հանդիպումները։ Վարկանիշի առաջին տեղում է «Բարսելոնայի» Լամին Յամալը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ռեալի» Արդա Գյուլերը, իսկ եռյակը եզրափակել է Ռաֆինյան։
Չորրորդ հորիզոնականում է Մոհամեդ Սալահը, իսկ լավագույն հնգյակը, որքան էլ տարօրինակ է, փակել է Ֆեդերիկո Դիմարկոն։
Հարկ է նշել, որ CIES-ի փորձագետները վարկանիշներ են կազմել ութ տարբեր ցուցանիշներով։ Կարևոր է, որ յուրաքանչյուր խաղացող կարող էր ընդգրկվել միայն այն վարկանիշներում, որտեղ նրա անձնական ցուցանիշն ամենաբարձրն է։
