Երգչուհի Բրիթնի Սփիրսը խոստովանել է, որ վիրшվորվել է նախկին ամուսնու՝ իր մասին ասած խոսքերից

Երգչուհի Բրիթնի Սփիրսը մեղադրել է  նախկին ամուսնուն՝ Քևին Ֆեդերլայնին, հալածանքների մեջ նրա հուշագրքի հրապարակումից հետո։ Այս մասին հայտնում է The New York Times-ը, փոխանցում է gazeta.ru-ն:

Իր գրքում Քևին Ֆեդերլայնը պնդում է, որ Բրիթնի Սփիրսը հաճախ է դանակով մտել իրենց երեխաների ննջասենյակ։

Սա նրան շատ էր վախեցնում, և իրավիճակը տարեցտարի վատթարանում էր։

Բրիթնի Սփիրսը հերքել է նախկին ամուսնու պնդումները, գրելով, որ նրա կողմից «մշտական ​​գազլայթինգը» «չափազանց ցավոտ և թուլացնող» էր։

«Ես միշտ աղոթել եմ որդիներիս հետ խաղաղ կյանքի համար։ Ես ուզում էի, որ նրանք լինեին իմ կյանքի մի մասը։ .Ցավոք, նրանք մեծացել են իրենց հոր կողմից իմ հանդեպ անհարգալից վերաբերմունքի մթնոլորտում: «Վերջին 5 տարիների ընթացքում մի որդուս տեսել է ինձ ընդամենը 45 րոպե, մյուսին՝ ընդամենը 4 անգամ»,-հայտնել է երգչուհին:

Նրա խոսքով՝ ինքը միակ զոհն է այս իրավիճակում։

«Եթե ինձ ճանաչում եք, երբեք չեք հավատա իմ հոգեկան հիվանդության կամ ալկոհոլիզմի մասին լուրերին։ Ես բավականին խելացի կին եմ, ով վերջին տարիներին փորձել է ապրել հանգիստ, անձնական կյանքով։ Ես սա ասում եմ, որովհետև ես արդեն բավականաչափ տառապել եմ. ցանկացած իսկական կին նույնը կաներ»,-գրել է Սփիրսը։

Երգչուհին ամուսնացած է եղել երեք անգամ։ 2004 թվականին Բրիթնի Սփիրսն ամուսնացել է լրագրող Ջեյսոն Ալեքսանդրի հետ, սակայն նրանք ամուսնացած են եղել ընդամենը 55 ժամ։

Նրա երկրորդ ամուսինը պարող Քևին Ֆեդերլայնն էր. նրանք ամուսնացել են 2004 թվականին և բաժանվել 2007 թվականին։ Նրանք ունեն երկու որդի՝ 19-ամյա Շոն Պրեստոնը և 18-ամյա Ջեյդեն Ջեյմսը։

2022 թվականի հունիսի 9-ին Բրիթնի Սփիրսը և ֆիթնես մարզիչ Սեմ Ասգարին ամուսնացան։ 2022 թվականի ապրիլին երգչուհին հայտարարեց, որ հղի է, սակայն մեկ ամիս անց նա խոստովանեց, որ վիժել է։

2023 թվականի օգոստոսի 16-ին հաղորդվեց, որ զույգը բաժանվել է։ Ամուսնալուծության գործընթացն ավարտվել է 2024 թվականին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրիթնի Սփիրսը զայրացած է իր նախկին ամուսնու՝ ֆիթնես մարզիչ Սեմ Ասգարիի նոր սիրավեպի պատճառով։

Կիսվել սոց․ ցանցերում