Մեքսիկայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զпհերի թիվը հասել է 72-ի

Մեքսիկայի կենտրոնական և արևելյան շրջաններում ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի, հայտնել է կառավարությունը։

«Զոհերի թիվը 72 է, 48-ը դեռևս անհետ կորած են», – ասվում է Մեքսիկայի կառավարության կայքում տեղադրված թարմացված հաղորդագրության մեջ։

Քաղաքացիական պաշտպանության վարչության տնօրեն Լաուրա Վելասկեսի խոսքով՝ ամենամեծ վնասը պատճառել են հոկտեմբերի 8-ի անձրևները՝ Վերակրուսում մինչև 280 միլիմետր և Պուեբլայում՝ 286 միլիմետր: Հորդառատ անձրևները գետերի՝ ափերից դուրս գալու, ջրհեղեղների և սողանքների պատճառ են դարձել:

Կիսվել սոց․ ցանցերում