Կենդանաբանական այգու ծառուղիներում ավելի քան 100 արծաթափայլ եղևնու տնկիներ են դրվել. լուսանկարներ

Երևանում շարունակվում են ընդլայնվել կանաչ տարածքները։

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Կենդանաբանական այգու ծառուղիներում այսօր ավելի քան 100 արծաթափայլ եղևնու մատղաշ տնկիներ են տնկվել։

Նախաձեռնությունն իրականացվել է «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի հետ համատեղ:

Ծառերը նվիրել է հայ ժողովրդի մեծ բարեկամ՝ գերմանացի քահանա Կառլ-Հայնց Շայդեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում