ՆԳՆ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության։
Կառույցից հորդորել են ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսևորումներից։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, գլխավոր ճարտարապետն ու ևս 6 անձ ձերբակալվել են:
