Տարածվող ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Տարածվող ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Նշենք՝ ձայնագրությունը հրապարակել է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Դրանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետն ու էլի մեկ անձ, որոնք պայմանավորվում են ապօրինի շինթույլտվությունների և շինությունները չքանդելու համար բկաշառք վերցնելու մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանը:

Կիսվել սոց․ ցանցերում