Քիչ առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խորհրդական Լիլիթ Աղեկյանը հայտնեց, որ իրավապահները պատրաստվում են մտնել Ղուկասյանի գրասենյակ. մեծաթիվ ոստիկաններ են կուտակվել գրասենյակի մոտ։
Նշենք, որ այսօր ոստիկանությունն ու ԱԱԾ-ն զորքով մտել էր Գյումրիի քաղաքապետարան` Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված կաշառքի բնույթով քրեական վարույթի շրջանակում։ Ընդդիմադիրները սա համարում են քաղաքական հետապնդում։
