«Շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար, ինչ նա ինձ տվեց». Կիրկпրովն արձագանքել է Պпւգաչովայի հարցազրույցին

«Հրաշալի հարցազրույց։ Ի՞նչ կարող եմ ասել։ Նա ինձ համար մտերիմ մարդ է։ Դուք չեք կարող ջնջել այդ 10 տարին իմ կյանքից։ Ես շնորհակալ եմ նրան։ Նա շատ բան սովորեցրեց ինձ։ Ինձ համար սա իմ կյանքի երջանիկ շրջան էր։ Եվ ես շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար, ինչ նա ինձ տվեց։ Մեր ժամանակների մեծ երգչուհի», — այսպես է արձագանքել Ֆիլիպ Կիրկորովն՝ անդրադառնալով Ալլա Պուգաչովայի վերջերս տված հարցազրույցին:

Հիշեցնենք, որ Ալլա Պուգաչովան և Ֆիլիպ Կիրկորովը ամուսնացած են եղել 1994-ից մինչև 2005 թվականը։ Ամուսնալուծությունից հետո երգչուհին հարաբերություններ է սկսել հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինի հետ, որի հետ ամուսնացել է 2011 թվականին։ 2022 թվականին զույգը լքել է Ռուսաստանը՝ Գալկինի հրապարակային անհամաձայնության պատճառով Ուկրաինայում Ռուսաստանի իշխանությունների գործողությունների հետ։

Զույգը ապրել է Իսրայելում, բայց ավելի ուշ տեղափոխվել է Կիպրոս։ Պուգաչովան և նրա 49-ամյա ամուսինը մեծացնում են 12 տարեկան երեխաների՝ որդուն՝ Հարրիին և դստերը՝ Լիզային։ Ալլան ունի նաև ավագ դուստր՝ Քրիստինա Օրբակայտե։ Կիրկորովն ունի նաև երկու երեխա, որոնք ծնվել են փոխնակ մայրերի միջոցով՝ 13-ամյա Ալլա-Վիկտորիան (անունը ստացել է արտիստի մոր և Ալլա Պուգաչովայի անունով) և 13-ամյա որդուն՝ Մարտինին։

Կիսվել սոց․ ցանցերում