Սպիտակ տան մի մասը քանդել են․ Թրшմփը հանդես է եկել հայտարարությամբ

Սպիտակ տան արևելյան թևում սկսվել է պարահանդեսային դահլիճի շինարարությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

Նա նշել է, որ արևելյան թևը ամբողջությամբ կարդիականացվի՝ շինարարությանը հարմարվելու համար։

«Արևելյան թևը, որն ամբողջությամբ առանձնացված է հենց Սպիտակ տնից, ամբողջությամբ արդիականացվելու է այս գործընթացի շրջանակներում և շինարարության ավարտից հետո էլ ավելի գեղեցիկ կլինի, քան երբևէ»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Հավելենք՝ աշխատողները արդեն սկսել են շենքի ճակատային մասի ապամոնտաժումը և հրապարակել են քանդման գործընթացի տեսագրությունները։

Նշենք՝ պարահանդեսային դահլիճ կառուցելու պլանների մասին Թրամփը հայտնել էր դեռ փետրվարին։

Կիսվել սոց․ ցանցերում