Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալшնավորվեց

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց. որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։

Հիշեցնենք, որ երեկ իրավապահները մտել էին Գյումրիի քաղաքապետարան. իրականացվել են քննչական գործողություններ։

Քննչական կոմիտեն էլ ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով.

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։

Կիսվել սոց․ ցանցերում