Բացասական եմ վերաբերվում. նախկին ԳՇ պետը՝ ժամկետային զ ինծшռայության ժամկետը կրճատվելու մասին

«Ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու որոշմանը բացասական եմ վերաբերվում»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԳՇ նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ 2026 թվականի հունվարի 1-ից ժամկետային զինծառայության ժամկետը կրճատվելու է:

Ճշտող հարցին՝ ի՞նչ խնդիրներ, հետևանքներ կարող է ունենալ Զինված ուժերի համար այս որոշումը՝ Մովսես Հակոբյանն արձագանքեց.

«Կրկնում եմ՝ բացասական եմ վերաբերվում, մնացած ենթադրությունները դուք արեք»:

Կիսվել սոց․ ցանցերում