Արզականի անտառպետությունում արժեքավոր սոճենիներ են հատվել

Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի էկոպարեկները հոկտեմբերի 20-ին ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառնտեսություն» մասնաճյուղի Արզականի անտառպետության 11-րդ պահաբաժնում հայտնաբերել են արժեքավոր համարվող սոճենի տեսակի երկու ծառի ապօրինի հատման դեպք:

Արդյունքում՝ իրավախախտի կողմից ծառահատման հետագա գործընթացը կասեցվել է:

Կազմվել է համապատասխան արձանագրություն, կատարվել վնասի հաշվարկ՝ համաձայն «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական եվ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի:

Կիսվել սոց․ ցանցերում