Կոնսերվատորիայի այգին վերադարձվեց Երևանի քաղաքապետարանին

Սիրելի երևանցիներ,
Կոնսերվատորիայի այգին վերադարձվեց Երևանի քաղաքապետարանին:
Տարիներ շարունակ վարձակալի անբարեխիղճ գործունեության հետևանքով անխնամ ու անմխիթար վիճակում հայտնված այգին կբարեկարգվի՝ դառնալով հանգստի ու զբոսանքի հարմարավետ և գեղեցիկ վայր՝ երևանցիների համար:
Այսօր արդեն այգում սկսել ենք սանիտարական մաքրման ծավալուն աշխատանքներ:
Փխրեցվում է հողը, ավելացվում է հողախառնուրդ՝ գարնանը տունկ իրականացնելու նպատակով: Այգին կապահովվի նաև ոռոգման համակարգով։
Կիսվել սոց․ ցանցերում