ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

Քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ հոկտեմբերի 20-ին ապօրինի ձերբակալված՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։

Միջնորդությունը քննվելու է այսօր` ժամը 20.30-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ:
Հասցեն՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7 շենք:

«Մեր ձևով» շարժում

 

Կիսվել սոց․ ցանցերում