Пւժգին երկրшշարժ՝ Ռուսաստանում

Ռուսաստանի Կամչատկայի երկրամասի ափերի մոտ 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս տեղեկատվությունը տարածել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։

Հայտարարության համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկ քաղաքից 233 կիլոմետր հեռավորության վրա՝ 8,9 կիլոմետր խորության վրա։

Այս պահին երկրաշարժի ավերիչ հետևանքների կամ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան:

Մասնագետները զգուշացրել են, որ տարածաշրջանում կարող են նոր երկրաշարժեր լինել:

Կիսվել սոց․ ցանցերում