Էլ կլասիկո․ Ռեշֆпրդը կիսվել է իր սպասումներով

«Բարսելոնայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կիսվել է իր սպասումներով Իսպանիայի Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք առաջիկա հանդիպման վերաբերյալ։ Թիմերը կխաղան կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։

««Ռեալն» ունի շատ ուժեղ թիմ և ակնառու մարզիչ, և նրանք հիանալի մարզավիճակում են։ Ինձ դա չի զարմացնում, քանի որ նրանք ունեն լավագույն ֆուտբոլիստներ, ուստի ես ակնկալում եմ ծանր և հետաքրքիր խաղ։

Մենք կանենք առավելագույնը հաղթելու համար, և դա հեշտ չի լինի, բայց մենք պատրաստ ենք այդ մարտահրավերին։ Եթե մենք խաղանք այնպես, ինչպես պլանավորում ենք, դա մեծ օր կլինի մեզ համար», — Ռեշֆորդի խոսքերն է մեջբերում Barça Universal-ը X սոցիալական ցանցում։

 

Կիսվել սոց․ ցանցերում