Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել

Կոռուպցիոն մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել այս անգամ Քննչական կոմիտեի կողմից՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը հոդվածով:

Խոսքը այն հայտնի հարցազրույցի մասին էր, երբ Ղուկասյանը Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հարցին ի պատասխան կարծիք էր հայտնել. «Իմ ցանկությունը, որ միություն կազմենք, ոնց որ ամբողջ Եվրոպան է միություն կազմում, ամբողջ Չինաստանն ու Ռուսաստանն են միություն կազմում, բա Հայաստանը իրանից ի՞նչ է ներկայացնում, որ միություն չկազմի, բայց անկախ Հայաստան պետականությունը պաշտպանելով»։

Ամբողջական նյութը սկզբաղբյուրում՝

https://www.azatutyun.am/a/33570320.html?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAYnJpZBExYXNpYWZoWnVqRTR5UTdGMQEeQTx0tZBNKtJSBrRGzSMIA8CtIAAMT_sgNFeWES4NkTSvoE0gOogKEbdUJBM_aem_jcWy9_ZKylwul220j2oZNw

Կիսվել սոց․ ցանցերում