Սանկտ Պետերբուրգում փորձել են шռևшնգել «Զենիթ»-ի և Ռուսաստանի հավաքականի հարձակվող Անդրեյ Մոստովոյին

Հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգում փորձել են առևանգել «Զենիթ»-ի և Ռուսաստանի հավաքականի հարձակվող Անդրեյ Մոստովոյին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մի քանի անձինք բռնել են «Զենիթ»-ի խաղացողի ձեռքերից և փորձել են նրան մեքենա նստեցնել, սակայն կիսապաշտպանը հետ է մղել նրանց, որին օգնել է մի անցորդ։ Կասկածյալները ձերբակալվել են։

Կիսվել սոց․ ցանցերում