Վանաձորի դատարանում դանակահարության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի և պաշտոնեական անփութության հատկանիշներով:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դանակահարության վերաբերյալ:
Դատարանից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ դանակահարվածը Ստեփանավան քաղաքի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ.-ն է, որը վնասվածք է ստացել կրծքավանդակի մասում. նրան դանակահարել են դատարանի ներսում:
