Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական այցն է կատարել գրավյալ Արցախ և կրկին հակահայկական հռետորաբանությամբ հանդես եկել։ Մասնավորապես, Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ պետք է հավատալ արդարությանն ու ապահովել այն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Մեր ժողովուրդը հավատում էր արդարադատությանը և հասավ դրան։ Մենք այս հողերի տերերն ենք։ Մենք թշնամուն վտարել ենք մեր հողերից և այսօր կառուցում ենք գեղեցիկ կյանք։ Ավելի քան 50,000 մարդ արդեն ապրում, աշխատում և սովորում է Ղարաբաղում։ Նրանցից մոտ 20,000-ը նախկին ներքին տեղահանված անձինք են, որոնք վերադարձել են իրենց հայրենի հողեր։ Մնացածը տարբեր ոլորտներում աշխատող քաղաքացիներ են»,- հայտարարել է Ալիևը։ Նա բնակարանների բանալիներ է հանձնել վերոնշյալ գյուղ տեղափոխված բնակիչներին։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/945841.html?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAYnJpZBExODNEUXhtZEFiQ1ZjYUFSbQEegLk5KYKkd8zDHZhwrPTL7L0Ch_X4S6wixk4IYczr_QXDcng6ogUAzPDTWGQ_aem_-RgvC5SCuGL_NptC6yq5-A
