Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում հոկտեմբերի 31-ի ցերեկը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +6…+8 աստիճան։

Կիսվել սոց․ ցանցերում