Դшնակահարություն անգլիական գնացքում. կա տասը վիրшվոր

Անգլիայում՝ գնացքներից մեկի վագոնում տեղի է ունեցել դանակահարություն, որի հետևանքով տասը ուղևոր ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ։ Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ երկրի հարավային հատվածում ընթացող երթուղու վրա։

Բրիտանական տրանսպորտային ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողը ձերբակալվել է դեպքից կարճ ժամանակ անց։ Տուժածներից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի վայր են մեկնել շտապօգնության և իրավապահ մարմինների աշխատակիցները։ Նշվում է, որ գնացքի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Ոստիկանությունը պարզում է հարձակման շարժառիթները։

Կիսվել սոց․ ցանցերում