ՎՐԱՍՏԱՆԸ ԹПՒՐՔԵՐԻ, ՌПՒՍՆԵՐԻ ԵՒ ԱՅԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ Է ՎՏԱՐԵԼ

Վերջին մեկ ամսվա ընթացքում Վրաստանից արտաքսվել է 121 օտարերկրյա քաղաքացի։

Նման տվյալներ է հրապարակել հանրապետության Ներքին գործերի նախարարությունը:

Արտաքսվածների թվում են՝ Հնդկաստանի, Իրանի, Թուրքիայի, Պակիստանի, Իրաքի, Եգիպտոսի, Լիբանանի, Մարոկկոյի, Ֆիլիպինների, Հորդանանի, Բանգլադեշի, Չադի, Կոտ դ’Իվուարի, Ռումինիայի, Ռուսաստանի, Նիգերիայի և այլ երկրների քաղաքացիներ, որոնց նույնպես արգելված է մուտք գործել Վրաստան։

Որպես արտաքսման պատճառ նշվում է, որ օտարերկրացիները գերազանցել են իրենց վիզաներում նշված ժամանակավոր մնալու ժամկետը։

 

Կիսվել սոց․ ցանցերում